Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Բիթքոյնի վերաբերյալ բառեր, որոնք գուցե լսել եք

Բիթքոյնը նոր մոտեցում է վճարումների աշխարհում և որոշ նոր բառեր կարող են դառնալ Ձեր բառապաշարի մի մասը:

Հասցե

Բիթքոյնի հասցեն նման է ֆիզիկական հասցեին կամ էլ. փոստին: Դա միակ տեղեկատվությունն է, որը Դուք պետք է տրամադրեք, որպեսզի ինչ-որ մեկը Ձեզ վճարի բիթքոյնով: Այնուհանդերձ, հասցեների վերոնշյալ երկու տեսակների միջև կարևոր տարբերությունն այն է, որ յուրաքանչյուր բիթքոյնի հասցե պետք է օգտագործվի միայն մեկ գործառնության համար:

Բիթ

Բիթը չափման միավոր է, որն օգտագործվում է որպես բիթքոյնի ենթամիավոր․ 1,000,000 բիթը հավասար է 1 բիթքոյնի (BTC): Այս միավորը սովորաբար ավելի հարմար է թեյավճարների տրամադրման, ապրանքների և ծառայությունների գների նշանակման համար:

Բիթքոյն

Բիթքոյն - մեծադառով գրությամբ օգտագործվում է բիթքոյնի հայեցակարգը կամ ամբողջ ցանցը նկարագրելիս, օրինակ՝ «Այսօր ես սովորում էի Բիթքոյն արձանագրության մասին», իսկ
բիթքոյնը՝ փոքրատառով գրությամբ օգտագործվում է բիթքոյնները որպես հաշվի միավոր նկարագրելու համար, օրինակ՝ «Ես այսօր տասը բիթքոյն եմ ուղարկել»: Այն նաև հաճախ օգտագործվում է BTC կամ XBT հապավումներով։

Բլոկների շղթա

Բլոկների շղթան Բիթքոյնով գործառնությունների հանրային գրառում է ժամանակագրական կարգով: Բլոկների շղթան համօգտագործվում է Բիթքոյնի բոլոր օգտատերերի կողմից: Այն օգտագործվում է Բիթքոյնով գործառնությունների մշտականությունը ստուգելու և կրկնակի ծախսերը կանխելու համար:

Բլոկ

Բլոկը գրառում է բլոկների շղթայում, որը պարունակում և հաստատում է բազմաթիվ գործառնություններ: Մոտ ամեն 10 րոպեյում, միջին հաշվով, հանքափորության միջոցով բլոկների շղթային կցվում է մի նոր բլոկ՝ ներառյալ գործառնությունները:

BTC

BTC հապավումը հաճախ օգտագործվում է մեկ բիթքոյնի նշանակման համար:

Հաստատում

Հաստատումը նշանակում է, որ գործառնությունը մշակվել է ցանցի կողմից, և այն ամենայն հավանականությամբ անշրջելի է։ Գործառնությունները ստանում են հաստատում, երբ դրանք ներառվում են բլոկում և յուրաքանչյուր հաջորդ բլոկում։ Նույնիսկ մեկ հաստատումը կարող է ապահով համարվել ցածր արժեքով գործառնությունների համար, թեև ավելի մեծ գումարների դեպքում, օրինակ՝ $1000 ԱՄՆ դոլար, խորհուրդ է տրվում սպասել 6 կամ ավելի հաստատումների: Յուրաքանչյուր հաստատում ցուցչայնորեն նվազեցնում է գործառնության շրջելիության կամ չեղարկման հնարավորության ռիսկը:

Գաղտնագրություն

Գաղտնագրությունը մաթեմատիկայի այն ճյուղն է, որը մեզ թույլ է տալիս ստեղծել մաթեմատիկական ապացույցներ, որոնք ապահովում են անվտանգության բարձր մակարդակ: Առցանց առևտուրն ու բանկերն արդեն օգտագործում են գաղտնագրություն Բիթքոյնի դեպքում գաղտնագրությունն օգտագործվում է, որպեսզի որևէ մեկը չկարողանա ծախսել այլ օգտատիրոջ դրամապանակի միջոցները կամ խաթարել բլոկների շղթայի գործունեությունը: Այն կարող է օգտագործվել նաև դրամապանակը գաղտնագրելու համար, որպեսզի այն չօգտագործվի առանց գաղտնաբառի։

Կրկնակի ծախսեր

Որևէ չարամիտ օգտատիրոջ՝ բիթքոյնները միևնույն ժամանակ երկու տարբեր հասցեատերերի ուղարկելով դրանք ծախսելու փորձը կոչվում է  «կրկնակի ծախս»։ Բիթքոյնի հանքափորության և բլոկների շղթայի գործառույթը ցանցում փոխհամաձայնություն ստեղծելն է այն հարցի շուրջ, թե վերոնշյալ երկու գործառնություններից որն է հաստատվելու և վավեր համարվելու:

Հեշավորման արագություն

Հեշավորման արագությունը Բիթքոյնի ցանցի վերամշակող հզորության չափման միավորն է: Բիթքոյնի ցանցը պետք է ինտենսիվ մաթեմատիկական գործողություններ կատարի անվտանգության ապահովման նպատակով: Երբ ցանցը հասնում է 10 Th/s հեշ արագության, դա նշանակում է, որ այն կարող է վայրկյանում կատարել 10 տրիլիոն հաշվարկ:

Հանքափորություն

Բիթքոյնի հանքափորությունը համակարգչային սարքակազմի միջոցով մաթեմատիկական հաշվարկներ կատարելու գործընթաց է Բիթքոյնի ցանցում, որն ուղղված է գործառնությունները հաստատելուն և անվտանգության մակարդակը բարձրացնելուն։ Որպես վարձատրություն իրենց ծառայությունների դիմաց՝ բիթքոյնի հանքափորները կարող են հավաքել գործառնությունների վճարներ իրենց հաստատած գործառնությունների համար, ինչպես նաև նորաստեղծ բիթքոյններ: Հանքափորությունը մասնագիտացված և մրցակցային շուկա է, որտեղ պարգևավճարները հատկացվում են կատարված հաշվարկների համաձայն: Բիթքոյնի ոչ բոլոր օգտատերերն ենզբաղվում Բիթքոյնի հանքափորությամբ, և դա գումար վաստակելու հեշտ միջոց չէ:

«Մասնակիցը մասնակցին»

«Մասնակիցը մասնակցին» եզրույթը վերաբերում է այն համակարգերին, որոնք աշխատում են կազմակերպված կոլեկտիվի կամ համայնքի նման՝ թույլ տալով յուրաքանչյուր անհատի կամ ցանցի մասնակցի անմիջականորեն համագործակցել մոյւսների հետ։ Բիթքոյնի դեպքում ցանցը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր օգտատեր հեռարձակում է այլ օգտատերերի գործառնությունները։ Եվ, ամենակարևորը, ոչ մի բանկի՝ որպես երրորդ կողմի առկայություն չի պահանջվում։

Անձնական բանալի

Անձնական բանալին գաղտնի տվյալ է, որը վկայում է կոնկրետ դրամապանակից գաղտնագրային ստորագրության միջոցով բիթքոյններ ծախսելու Ձեր իրավունքի մասին։ Ձեր անձնական բանալին (բանալիները) պահվում են Ձեր համակարգչում, եթե Դուք օգտագործում եք ծրագրային դրամապանակ; դրանք պահվում են որոշ հեռավոր սերվերների վրա, եթե Դուք օգտագործում եք վեբ դրամապանակ: Անձնական բանալիները երբեք չպետք է հանրայնացվեն, քանի որ դրանք թույլ են տալիս ծախսել բիթքոյններ իրենց համապատասխան Բիթքոյն դրամապանակից:

Ստորագրություն

Գաղտնագրային ստորագրությունը մաթեմատիկական մեխանիզմ է, որը թույլ է տալիս որևէ մեկին ապացուցել սեփականության իրավունքը: Բիթքոյնի դեպքում Բիթքոյն դրամապանակը և իր անձնական բանալին (բանալիները) կապված են մաթեմատիկայի միջոցով: Երբ Ձեր Բիթքոյն ծրագրակազմը գործառնություն է ստորագրում համապատասխան անձնական բանալիով, ամբողջ ցանցը կարող է տեսնել, որ ստորագրությունը համընկնում է ծախսվող բիթքոյնների հետ: Այնուհանդերձ, աշխարհում գեթ ոչ մի ոք ոչ մի կերպ չի կարող գուշակել Ձեր անձնական բանալին՝ այդքան ջանքով վաստակած Ձեր բիթքոյնները գողանալու համար:

Դրամապանակ

Բիթքոյն դրամապանակը համարժեք է ֆիզիկական դրամապանակին Բիթքոյնի ցանցում: Դրամապանակն իրականում պարունակում է Ձեր անձնական բանալին (բանալիները), որոնք թույլ են տալիս ծախսել իրեն հատկացված բիթքոյնները բլոկների շղթայում: Յուրաքանչյուր Բիթքոյն դրամապանակ կարող է Ձեզ ցույց տալ իր կողմից վերահսկվող բոլոր բիթքոյնների ընդհանուր մնացորդը և թույլ տալ որոշակի գումար վճարել կոնկրետ անձին, ինչպես իրական դրամապանակը: Այս համակարգը տարբերվում է վարկային քարտերից, որտեղ Դուք գանձվում եք վաճառողի կողմից։