Մի քանի կարևոր կետ
Եթե Դուք սկսում եք աշխատել Բիթքոյնով կան մի քանի կետեր, որոնք հարկավոր է իմանալ։ Բիթքոյնը թույլ է տալիս գումար փոխանակել և գործառնություններ կատարել նոր ճանապարհով: Դուք պետք է ժամանակ հատկացնեք ինքնակրթվելուն՝ նախքան բիթքոյնով որևէ լուրջ գործառնություն կատարելը: Բիթքոյնին պետք է վերաբերվել նույնպիսի խնամքով և ուշադրությամբ, ինչպես կվերաբերվեիք Ձեր սովորական դրամապանակին, իսկ որոշ դեպքերում անգամ նույնիսկ է՛լ ավելի ուշադիր:
Ձեր դրամապանակի անվտանգության ապահովումը
Ինչպես իրական կյանքում, այնպես էլ Բիթքոյն օգտագործելիս Ձեր դրամապանակը պետք է ապահովված լինի անվտանգությամբ: Բիթքոյնը շատ հեշտությամբ հնարավոր է դարձնում փոխանցումներ կատարել ցանկացած վայրում և թույլ է տալիս վերահսկել Ձեր գումարը: Նման հիանալի գործառույթները նաև ծագում են անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններից: Միևնույն ժամանակ, ճիշտ օգտագործման դեպքում Բիթքոյնը կարող է ապահովել անվտանգության շատ բարձր մակարդակ։ Միշտ հիշեք, որ Ձեր միջոցների պածտպանությունը կախված է Ձեր ընտրած գործելակերպից: Իմացեք ավելին Ձեր դրամապանակն անվտանգությամբ ապահովելու մասին:
Բիթքոյնի գինն անկայուն է
Բիթքոյնի գինը կարող է անկանխատեսելիորեն աճել կամ նվազել կարճ ժամանակահատվածում իր սկսնակ տնտեսության, նորարարության և երբեմն դանդաղ իրացվելի շուկաների պատճառով: Հետևաբար, այս պահին խորհուրդ չի տրվում Ձեր խնայողությունները պահել Բիթքոյնով։ Բիթքոյնը պետք է դիտարկվի որպես բարձր ռիսկային ակտիվ, և Դուք երբեք չպետք է պահեք գումար, որը չեք կարող Ձեզ թույլ տալ կորցնել Բիթքոյնով: Եթե դուք վճարումներ եք ստանում Բիթքոյնով, շատ ծառայություններ մատուցողներ կարող են դրանք փոխարկել Ձեր տեղական արժույթին:
Բիթքոյնով վճարումներն անշրջելի են
Բիթքոյնով գործառնությունն անշրջելի է, այն կարող է վերադարձվել միայն դրամական միջոցները ստացող անձի կողմից: Սա նշանակում է, որ ցանկացած համագործակցության համար Դուք պետք է ընդրեք այն մարդկանց և կազմակերպությունները, որոնց ճանաչում և վստահում եք, կամ որոնք ունեն կայացած և լավ համբավ: Իրենց հերթին, այդ կազմակերպությունները պետք է հետևեն վճարման հարցումներին, որոնք նրանք ցուցադրում են իրենց հաճախորդներին: Բիթքոյնը կարող է հայտնաբերել տառասխալներ և սովորաբար թույլ չտալ սխալմամբ գումար ուղարկել անվավեր հասցեով, բայց ավելի լավ է վերահսկել այդ գործընթացը հավելյալ անվտանգության համար: Ապագայում կարող են լինել լրացուցիչ ծառայություններ՝ և՛ ձեռնարկությունների, և՛ սպառողների համար ավելի լայն ընտրություն և պաշտպանություն ապահովելու նպատակով:
Բիթքոյնն անանուն չէ
Ձեր գաղտնիությունը Բիթքոյնով պաշտպանելու համար որոշ ջանքեր են պահանջվում: Բիթքոյնի բոլոր գործառնությունները մշտապես և հանրայնորեն պահվում են ցանցում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է տեսնել ցանկացած Բիթքոյն հասցեի հաշվեկշիռը և գործառնությունները։ Սակայն, հասցեի ետևում գտնվող օգտատիրոջ ինքնությունը մնում է անհայտ, քանի դեռ տեղեկատվությունը չի հանրայնացվել գնման ընթացքում կամ այլ իրավիճակում: Ահա թե ինչու Բիթքոյն հասցեները պետք է օգտագործվեն միայն մեկ անգամ: Միշտ հիշեք, Ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար Դուք պարտավոր եք ընդունել ճիշտ գործելակերպ: Կարդացեք ավելին Ձեր գաղտնիության պաշտպանության մասին:
Չհաստատված գործառնություններն անվտանգ չեն
Գործառնություններն ի սկզբանե անշրջելի չեն: Փոխարենը, նրանք ստանում են հաստատման միավոր, որը ցույց է տալիս, թե որքան դժվար է դրանք շրջել կամ չեղարկել (տես աղյուսակը): Յուրաքանչյուր հաստատում տևում է մի քանի վայրկյանից մինչև 90 րոպե, ընդ որում միջինում տևում է 10 րոպե: Եթե գործառնության վճարը չափազանց ցածր է կամ որևէ այլ պատճառով անտիպ է, առաջին հաստատումը կարող է շատ ավելի երկար տևել:
Բիթքոյնը դեռ փորձնական փուլում է
Բիթքոյնը դեռ փորձնական փուլում գտնվող արժույթ է, որը գտնվում է ակտիվ զարգացման մեջ: Յուրաքանչյուր բարելավում Բիթքոյնն է՛լ ավելի գրավիչ է դարձնում, բայց նաև բացահայտում է նոր մարտահրավերներ, քանի որ Բիթքոյնն օրեցօր մեծ տարածում է գտնում։ Զարգացման ճանապարհին տարբեր խոչընդոտներ առճակատելիս Դուք կարող եք բախվել հավելավճարների, ավելի դանդաղ հաստատումների կամ նույնիսկ ավելի լուրջ խնդիրների հետ: Պատրաստ եղեք խնդիրների և խորհրդակցեք տեխնիկական փորձագետի հետ՝ նախքան որևէ խոշոր ներդրումներ կատարելը, սակայն հիշեք՝ Բիթքոյնի ապագան անկանխատեսելի է։
Պետական հարկեր և կանոնակարգեր
Բիթքոյնը պաշտոնական արժույթ չէ: Ըստ այդմ՝ իրավասությունների մեծ մասը դեռ պահանջում է, որ Դուք վճարեք եկամտի, վաճառքի, աշխատավարձի և կապիտալի շահույթի հարկեր այն ամենի համար, ինչ արժեք ունի, ներառյալ բիթքոյնները: Ձեր պարտականությունն է հավատարիմ մնալ Ձեր կառավարության և/կամ տեղական քաղաքապետարանների կողմից տրված հարկային և այլ իրավական կամ կարգավորող պահանջներին: