Բիթքոյնը բիզնեսների համար
Բիթքոյնը վճարումներ կատարելու շատ անվտանգ և մատչելի միջոց է։
Ընտրել սեփական վճարումները
Դուք չեք վճարում բիթքոյններ ստանալու համար, և շատ դրամապանակներ թույլ են տալիս վերահսկել Ձեր վճարները դրանք ծախսելիս։ Դրամապանակների մեծամասնությունն ունի խելամիտ սկզբնադիր վճարներ, և ավելի բարձր վճարները կարող են հանգեցնել Ձեր գործառնությունների ավելի արագ հաստատմանը: Վճարները փոխանցման գումարի չափի հետ կապված չեն, ուստի հնարավոր է փոխանցել 100.000 բիթքոյն նույն վճարով, որը կպահանջվեր 1 բիթքոյն փոխանցելու համար։
Պաշտպանություն խարդախությունից
Ցանկացած բիզնես, որն ընդունում է վարկային քարտեր կամ PayPal, ծանոթ է վճարումների խնդրին, որոնք հետագայում չեղարկվում են: Հետվգանձումների հետ կապված խարդախությունները հանգեցնում են շուկայի սահմանափակ ընդգրկման և բարձր գների, ինչն իր հերթին վնասում է հաճախորդներին: Բիթքոյնի վճարումներն անշրջելի են և ապահով, ինչը նշանակում է, որ առևտականներն այլևս ստիպված չեն լինի վճարել այն ծախսերը, որոնք առաջ են եկել խարդախությունների պատճառով։
Միջազգային արագ վճարումներ
Երկրից երկիր բիթքոյններ ուղարկելը նույնքան հեշտ է, որքան փողոցից փողոց: Չկան բանկեր, որոնք կստիպեն Ձեզ սպասել երեք աշխատանքային օր, չկան լրացուցիչ միջազգային փոխանցումների վճարներ և չկան հատուկ սահմանափակումներ նվազագույն կամ առավելագույն գումարի վերաբերյալ։
Չի պահանջվում PCI (պերիֆերային բաղադրիչների միջկապակցում) համաձայնություն
Վարկային քարտերի առցանց ընդունումը սովորաբար պահանջում է PCI չափանիշի հետ համատեղելի անվտանգության լայնածավալ ստուգումներ։ Բիթքոյնը պահանջում է, որ Դուք պաշտպանեք Ձեր դրամապանակը և Ձեր վճարման հարցումները, սակայն Դուք չեք կրում պատասխանատվություն այն ծախսերի համար, որոնք կապված են Ձեր հաճախորդներից ստացած գաղտնի տեղեկատվության մշակման հետ, ինչպես օրինակ վարկային քարտերի համարներն են:
Ստանալ անվճար տեսանելիություն
Բիթքոյնը նոր հաճախորդների զարգացող շուկա է, որոնք փնտրում են իրենց բիթքոյնները ծախսելու ուղիներ: Նրանց ընդունելը լավ միջոց է նոր հաճախորդներ ձեռք բերելու և Ձեր բիզնեսին նոր տեսանելիություն հաղորդելու համար: Վճարման նոր եղանակի ընդունումը, ինչպես փորձը հաճախ ցույց է տվել, առցանց բիզնեսի զարգացման համար խելամիտ մոտեցում է:
Բազմաստորագրություն
Բիթքոյնը նաև առաջարկում է բազմաստորագրության հնարավորություն, որը թույլ է տալիս բիթքոյնները ծախսել միայն այն դեպքում, եթե մարդկանց մի խումբը թույլ է տալիս կատարել գործառնությունը: Բազմաստորագրությունը կարող է օգտագործվել տնօրենների խորհրդի կողմից, օրինակ` որպեսզի նրանք կանխեն անդամների անհամաձայնեցված ծախսերը, ինչպես նաև հետևեն, թե որ անդամներն են թույլատրել որոշակի գործառնություններ իրականացում:
Հաշվապահական թափանցիկություն
Շատ կազմակերպություններից պահանջվում է ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ հաշվապահական փաստաթղթեր: Բիթքոյնի օգտագործումը թույլ է տալիս առաջարկել ամենաբարձր մակարդակի թափանցիկություն, քանի որ բլոկների շղթայի միջոցով կարող եք տեղեկատվություն տրամադրել, որպեսզի ստուգեք և հաստատեք մնացորդներն ու գործառնությունները։ Օրինակ, շահույթ չհետապնդող կազմակերպությունները կարող են թույլ տալ հանրությանը տեսնել այն միջոցների քանակը, որ նրանք ստանում նվիրատվություններից: