Բիթքոյնն անհատների համար
Բիթքոյնը շատ ցածր գնով գործառնություններ կատարելու ամենապարզ միջոցն է:
Հեռախոսով վճարումները պարզեցված են
Հեռախոսն օգտագործելիս Բիթքոյնը թույլ է տալիս վճարել սկանավորման և վճարման պարզ երկքայլ գործողությամբ։ Կարիք չկա գրանցվել, սահեցնել Ձեր քարտը, մուտքագրել PIN կամ ինչ-որ բան ստորագրել: Բիթքոյնով վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է միայն ցուցադրել Ձեր Բիթքոյն դրամապանակի հավելվածում առկա QR կոդը և թույլ տալ մյուս կողմին սկանավորել Ձեր հեռախոսը կամ մոտեցնելով մեկ հեռախոսը մյուսին՝ օգտագործելով NFC (մերձդաշտային հաղորդակցություն) տեխնոլոգիա։
Ձեր միջոցների անվտանգություն և դրանց վերահսկողություն
Բիթքոյնով գործառնություններն ապահովված են ռազմական մակարդակի գաղտնագրությամբ: Ոչ ոք չի կարող վերցնել Ձեր գումարը կամ վճարել Ձեր անունից: Քանի դեռ Դուք ձեռնարկում եք Ձեր դրամապանակը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը, Բիթքոյնը կարող է Ձեզ տրամադրել դրամական միջոցների վերահսկողություն և խարդախության բազմաթիվ տեսակներից ապահովել ամուր պաշտպանություն:
Աշխատում է ցանկացած վայրում, ցանկացած պահի
Էլ. փոստի նմանությամբ, Դուք կարիք չունեք հասցեատերերին խնդրել օգտագործել նույն ծրագրաշարը, դրամապանակները կամ ծառայություններ տրամադրողներին: Պարզապես անհրաժեշտ է նրանց Բիթքոյնի հասցեն, և Դուք ցանկացած պահի կարող եք գործառնություններ կատարել նրանց հետ: Բիթքոյնի ցանցը անընդմեջ աշխատում է և երբեք չի քնում, նույնիսկ հանգստյան օրերին և տոներին:
Միջազգային արագ վճարումներ
Երկրից երկիր բիթքոյններ ուղարկելը նույնքան հեշտ է, որքան փողոցից փողոց: Չկան բանկեր, որոնք կստիպեն Ձեզ սպասել երեք աշխատանքային օր, չկան որևէ հավելավճարներ միջազգային փոխանցումների համար և չկան հատուկ սահմանափակումներ նվազագույն կամ առավելագույն գումարի վերաբերյալ։
Ընտրեք Ձեր վճարումները
Դուք չեք վճարում բիթքոյններ ստանալու համար, և շատ դրամապանակներ թույլ են տալիս վերահսկել Ձեր վճարները դրանք ծախսելիս։ Դրամապանակներից շատերն ունեն խելամիտ սկզբնադիր վճարներ, և ավելի բարձր վճարները կարող են հանգեցնել Ձեր գործառնությունների ավելի արագ հաստատմանը: Վճարները փոխանցման գումարի հետ կապված չեն, ուստի հնարավոր է փոխանցել 100000 բիթքոյն նույն վճարով, որը կպահանջվեր 1 բիթքոյն փոխանցելու համար։
Պաշտպանել ինքնությունը
Բիթքոյնի դեպքում չկա վարկային քարտի համար, որը չարամիտ կեղծարարները կարող են հավաքել, որպեսզի Ձեզնից գումար գողանան: Իրականում, նույնիսկ որոշ դեպքերում հնարավոր է վճարում ուղարկել առանց Ձեր ինքնությունը բացահայտելու, գրեթե ինչպես ֆիզիկական արժույթի դեպքում: Այնուամենայնիվ հարկ է ընդգծել, որ կարող են որոշակի ջանքեր պահանջվել՝ Ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար։