Edge Mobile Wallet
Edge-ը Segwit-ի հետ համատեղելի շարժական Բիթքոյն դրամապանակ է, որն առաջարկում է գաղտնիության, անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև ապակենտրոնացումը դարձնում է ավելի հանրամատչելի և հեշտ օգտագործելի։ Edge դրամապանակները միշտ ավտոմատ կերպով գաղտնագրվում են և պահուստավորված են:
Գործառույթներ:
Երկգործոն նույնականացում
Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների հոսթինգային վերահսկողություն
Այս դրամապանակը Ձեզ հնարավորություն է տալիս վերահսկել Ձեր բիթքոյնները: Սակայն, այս ծառայությունը պահպանում է Ձեր դրամապանակի գաղտնագրված պատճենը: Սա նշանակում է, որ այլոք կարող են գողանալ Ձեր բիթքոյնները, եթե Դուք չօգտագործեք ուժեղ գաղտնաբառ, և ծառայությունը կխաթարվի։
Ապակենտրոնացված վավերացում
Այս դրամապանակը միանում է ցանկից պատահական սերվերին: Սա նշանակում է, որ վճարումները հաստատելիս պահանջվում է երրորդ կողմերի հանդեպ որոշակի վստահություն: Այնուամենայնիվ, այն այնքան անվտանգ չէ, որքան Բիթքոյնի միջուկի (Bitcoin Core) նման ամբողջական հանգույցը:
Հիմնական թափանցիկություն
Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:
Անվտանգ միջավայր
Այս դրամապանակը բեռնվում է բջջային հեռախոսներում, որտեղ հավելվածները սովորաբար մեկուսացված են: Սա ապահովում է վնասարար ծրագրակազմից լավ պաշտպանություն, չնայած բջջային հեռախոսները սովորաբար ավելի հեշտ է գողանալ կամ կորցնել: Գաղտնաագրելով Ձեր բջջային հեռախոսը և պահուստավորելով Ձեր դրամապանակը Դուք կարող եք նվազեցնել վերոնշյալ ռիսկերը։
Հիմնական գաղտնիություն
Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը
Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։
Հրապարակում է տեղեկատվություն երրորդ կողմին
Այս ծառայությունը կարող է միավորել Ձեր վճարումները, մուտքագրել Ձեր IP հասցեն և իմանալ Ձեր ինքնությունը անձնական տվյալների տրամադրման դեպքում, օրինակ՝ Ձեր էլ. փոստը, անունը կամ բանկային հաշիվը:
Tor-ի հետ անհամատեղելիություն
Այս դրամապանակը Ձեզ թույլ չի տալիս օգտագործել Tor-ը, որպեսզի հարձակվողները կամ համացանցի ծառայություններ մատուցողները չկարողանան կապել Ձեր վճարումները Ձեր IP հասցեի հետ:
Դինամիկ վճարների չեղարկման հնարավորություն
Այս դրամապանակը տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որոնք դուք կարող եք անտեսել: Սա նշանակում է, որ այս դրամապանակը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան վճարը, որպեսզի Ձեր գործառնությունները ժամանակին հաստատվեն՝ առանց որևէ ավելորդ վճարումներ կատարելու, սակայն Ձեզ հնարավորություն է տալիս չեղարկել առաջարկը։
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք