Unstoppable
Unstoppable is a non-custodial and intuitive mobile wallet for Bitcoin and other cryptocurrencies. This wallet packs some essential features to store, exchange and monitor cryptocurrency performance while staying private.
Գործառույթներ:
Bech32
Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների վերահսկողություն
Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:
Պարզեցված վավերացում
Այս դրամապանակն օգտագործում է SPV (կամ SPE` հատուկ նպատակային միավոր) և Բիթքոյնի ցանցը: Սա նշանակում է, որ վճարումները հաստատելիս երրորդ կողմերի հանդեպ շատ քիչ վստահություն է պահանջվում: Այնուամենայնիվ, այն այնքան էլ անվտանգ չէ, որքան Բիթքոյնի միջուկի (Bitcoin Core) նման ամբողջական հանգույցը:
Կատարյալ թափանցիկություն
Այս դրամապանակն ունի ազատ ծրագրային ապահովում և կառուցված է դետերմինիստականորեն: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել ծածկագիրը և համոզվել, որ վերջնական ծրագրակազմը որևէ գաղտնիք չի թաքցնում:
Անվտանգ միջավայր
Այս դրամապանակը բեռնվում է բջջային հեռախոսներում, որտեղ հավելվածները սովորաբար մեկուսացված են: Սա ապահովում է վնասարար ծրագրակազմից լավ պաշտպանություն, չնայած բջջային հեռախոսները սովորաբար ավելի հեշտ է գողանալ կամ կորցնել: Գաղտնաագրելով Ձեր բջջային հեռախոսը և պահուստավորելով Ձեր դրամապանակը Դուք կարող եք նվազեցնել վերոնշյալ ռիսկերը։
Հիմնական գաղտնիություն
Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը
Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։
Հրապարակում է սահմանափակ տղեկատվություն օգտատերերին
Ցանցի օգտատերերը կարող են մուտքագրել Ձեր IP հասցեն և վճարում ստանալու կամ ուղարկելու ժամանակ Ձեր վճարումները իրար կապակցել։
Tor-ը կարող է օգտագործվել
Այս դրամապանակը թույլ է տալիս տեղադրել և օգտագործել Tor-ը որպես միջնորդ մարմին, որպեսզի թույլ չտա հարձակվողներին կամ համացանցի ծառայություններ մատուցողներին (Internet service providers) Ձեր վճարումները կապել Ձեր IP հասցեին:
Դինամիկ վճարների առաջարկներ
Այս դրամապանակը տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցիընթացիկ պայմանների վրա: Սա նշանակում է, որ այս դրամապանակը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան վճարումը, որպեսզի Ձեր գործառությունները հաստատվեն ժամանակին և առանց ավելորդ վճարումներ կատարելու։
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք