Trezor One
Trezor-ը ֆիզիկական դրամապանակ է, որն ապահովում է անվտանգության և հարմարավետության բարձր մակարդակ: Ի տարբերություն սառը պահեստի՝ Trezor-ը կարող է գործառնություններ կնքել առցանց սարքի հետ միացած ժամանակ: Դա նշանակում է, որ նույնիսկ վնասված համակարգիչ օգտագործելիս բիթքոյններ ծախսելը դառնում է անվտանգ:
Գործառույթներ:
Bech32
Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակ
Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
Բազմաստորագրություն
SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների վերահսկողություն
Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:
Փոփոխական վավերացում
Վճարումների վավերացման գործառույթները տրամադրվում են ծրագրակազմի դրամապանակի կողմից, որն օգտագործում եք այս սարքի հետ:
Կատարյալ թափանցիկություն
Այս դրամապանակն ունի ազատ ծրագրային ապահովում և կառուցված է դետերմինիստականորեն: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել ծածկագիրը և համոզվել, որ վերջնական ծրագրակազմը որևէ գաղտնիք չի թաքցնում:
Շատ անվտանգ միջավայր
Այս դրամապանակը բեռնվում է անվտանգ մասնագիտացված միջավայրից, որը տրամադրում է սարքը: Սա ապահովում է համակարգչային խոցելիություններից և վնասարար ծրագրերից շատ ուժեղ պաշտպանություն, քանի որ այս միջավայրում հնարավոր չէ որևէ այլ ծրագիր տեղադրել։
Փոփոխական գաղտնիություն
Գաղտնիության գործառույթները տրամադրվում են այն ծրագրակազմի դրամապանակով, որն օգտագործում եք տվյալ սարքի հետ:
Փոփոխական վճարների վերահսկում
Վճարների վերահսկման գործառույթները տրամադրվում են ծրագրակազմի դրամապանակով, որն օգտագործում եք այս սարքի հետ:
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք