Specter Desktop
Specter Desktop is a desktop wallet interface for Bitcoin Core with a focus on privacy, coin control, single and multisig setups. Specter is non-custodial and works with all major hardware wallets.
Գործառույթներ:
Bech32
Ամբողջական հանգույց
Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակ
Բազմաստորագրություն
SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների վերահսկողություն
Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:
Ամբողջական վավերացում
Այս դրամապանակը ամբողջական հանգույց է, որը վավերացնում և փոխանցում է գործառնությունները Բիթքոյնի ցանցում: Սա նշանակում է, որ վճարումները ստուգելիս կամ հաստատելիս երրորդ կողմի հանդեպ որևէ վստահություն չի պահանջվում: Ամբողջական հանգույցներն ապահովում են անվտանգության ամենաբարձր մակարդակը և կարևոր են ցանցը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, դրանք պահանջում են հիշողության ավելի մեծ ծավալ (ավելի քան 350 ԳԲ), թողունակություն և սկզբնական համաժամեցման ավելի երկար ժամանակ:
Հիմնական թափանցիկություն
Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:
Խոցելի միջավայր
Այս դրամապանակը կարող է բեռնվել վնասարար ծրագրերի համար խոցելի համակարգիչներում: Ձեր համակարգչի անվտանգությունը, ուժեղ անցաբառի օգտագործումը, Ձեր միջոցների մեծ մասը սառը պահեստ տեղափոխելը կամ երկգործոն նույնականացման հնարավորությունը կարող են բարդացնել Ձեր բիթքոյնները գողանալու գործընթացը:
Բարելավված գաղտնիություն
Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը
Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։
Խուսափում է տեղեկատվության հրապարակումից
Վճարում ստանալիս կամ ուղարկելիս այս դրամապանակը տեղեկատվություն չի հրապարակում ցանցի օգտատերերին:
Tor-ը կարող է օգտագործվել
Այս դրամապանակը թույլ է տալիս տեղադրել և օգտագործել Tor-ը որպես միջնորդ մարմին, որպեսզի թույլ չտա հարձակվողներին կամ համացանցի ծառայություններ մատուցողներին (Internet service providers) Ձեր վճարումները կապել Ձեր IP հասցեին:
Վճարումների բացարձակ վերահսկողություն
Այս դրամապանակը տալիս է վճարումները լիովին վերահսկելու հնարավորություն: Սա նշանակում է, որ այս դրամապանակը թույլ է տալիս փոխել վճարները RBF («Փոխարինում ըստ վճարի») գործառույթի կամ CPFP (բառացի՝ «Երեխան վճարում է ծնողների համար») գործառույթի օգնությամբ դրամական միջոցների ուղարկումից հետո: Այս դրամապանակը նաև տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որպեսզի Ձեր գործառնությունները հաստատվեն ժամանակին և առանց ավելորդ վճարումներ կատարելու։
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք