Wasabi Wallet
Wasabi-ն Windows-ի, Linux-ի և Mac-ի համար նախատեսված ազատ ծրագրային ապահովման, ոչ պահառության, գաղտնիության վրա հիմնված Բիթքոյն դրամապանակ է: Այն ներառում է ներկառուցված Tor, CoinJoin և մետաղադրամների կառավարման գործառույթներ:
Գործառույթներ:
Bech32
Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակ
SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների վերահսկողություն
Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:
Կենտրոնացված վավերացում
Այս դրամապանակը կանխադրված կերպով (by default) հիմնված է կենտրոնացված ծառայության վրա: Սա նշանակում է, որ վստահելի երրորդ կողմը վճարումները չպետք է թաքցնի կամ կեղծի։
Կատարյալ թափանցիկություն
Այս դրամապանակն ունի ազատ ծրագրային ապահովում և կառուցված է դետերմինիստականորեն: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել ծածկագիրը և համոզվել, որ վերջնական ծրագրակազմը որևէ գաղտնիք չի թաքցնում:
Խոցելի միջավայր
Այս դրամապանակը կարող է բեռնվել վնասարար ծրագրերի համար խոցելի համակարգիչներում: Ձեր համակարգչի անվտանգությունը, ուժեղ անցաբառի օգտագործումը, Ձեր միջոցների մեծ մասը սառը պահեստ տեղափոխելը կամ երկգործոն նույնականացման հնարավորությունը կարող են բարդացնել Ձեր բիթքոյնները գողանալու գործընթացը:
Բարելավված գաղտնիություն
Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը
Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։
Խուսափում է տեղեկատվության հրապարակումից
Վճարում ստանալիս կամ ուղարկելիս այս դրամապանակը տեղեկատվություն չի հրապարակում ցանցի օգտատերերին:
Tor-ը կարող է օգտագործվել
Այս դրամապանակը թույլ է տալիս տեղադրել և օգտագործել Tor-ը որպես միջնորդ մարմին, որպեսզի թույլ չտա հարձակվողներին կամ համացանցի ծառայություններ մատուցողներին (Internet service providers) Ձեր վճարումները կապել Ձեր IP հասցեին:
Դինամիկ վճարների չեղարկման հնարավորություն
Այս դրամապանակը տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որոնք դուք կարող եք անտեսել: Սա նշանակում է, որ այս դրամապանակը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան վճարը, որպեսզի Ձեր գործառնությունները ժամանակին հաստատվեն՝ առանց որևէ ավելորդ վճարումներ կատարելու, սակայն Ձեզ հնարավորություն է տալիս չեղարկել առաջարկը։
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք