BitPay Wallet
BitPay-ը HD-բազմաստորագրություն ունեցող դրամապանակն է, որն ի սկզբանե ստեղծվել է BitPay-ի միջոցներն անվտանգ պահելու համար: BitPay-ն աշխատում է բազմաթիվ անձնական և համօգտագործվող դրամապանակների, ինչպես նաև թեստային ցանցի և ամբողջական վճարման արձանագրության հետ: Անհատական BWS հանգույցը կարող է օգտագործվել շատ բարձր մակարդակի անվտանգության և գաղտնիության համար:
Գործառույթներ:
Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
Բազմաստորագրություն
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք
Ձեր դրամական միջոցների վերահսկողություն
Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:
Կենտրոնացված վավերացում
Այս դրամապանակը կանխադրված կերպով (by default) հիմնված է կենտրոնացված ծառայության վրա: Սա նշանակում է, որ վստահելի երրորդ կողմը վճարումները չպետք է թաքցնի կամ կեղծի։
Հիմնական թափանցիկություն
Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:
Խոցելի միջավայր
Այս դրամապանակը կարող է բեռնվել վնասարար ծրագրերի համար խոցելի համակարգիչներում: Ձեր համակարգչի անվտանգությունը, ուժեղ անցաբառի օգտագործումը, Ձեր միջոցների մեծ մասը սառը պահեստ տեղափոխելը կամ երկգործոն նույնականացման հնարավորությունը կարող են բարդացնել Ձեր բիթքոյնները գողանալու գործընթացը:
Հիմնական գաղտնիություն
Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը
Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։
Հրապարակում է տեղեկատվություն երրորդ կողմին
Այս դրամապանակն օգտագործում է կենտրոնական սերվերներ, որոնք կարող են իրար հետ կապել Ձեր վճարումները և մուտքագրել Ձեր IP հասցեն:
Tor-ի հետ անհամատեղելիություն
Այս դրամապանակը Ձեզ թույլ չի տալիս օգտագործել Tor-ը, որպեսզի հարձակվողները կամ համացանցի ծառայություններ մատուցողները չկարողանան կապել Ձեր վճարումները Ձեր IP հասցեի հետ:
Դինամիկ վճարների չեղարկման հնարավորություն
Այս դրամապանակը տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որոնք դուք կարող եք անտեսել: Սա նշանակում է, որ այս դրամապանակը կօգնի Ձեզ ընտրել համապատասխան վճարը, որպեսզի Ձեր գործառնությունները ժամանակին հաստատվեն՝ առանց որևէ ավելորդ վճարումներ կատարելու, սակայն Ձեզ հնարավորություն է տալիս չեղարկել առաջարկը։
Նմանատիպ Դրամապանակներ
Տեսակավորել ըստ:
Similar wallets
Վերահսկողություն
Վավերացում
Թափանցիկություն
Միջավայր
Գաղտնիություն
Վճարումներ
Լավ
Ընդունելի
Ուշադրություն
Չեզոք